23 Հունվարի, 2022

Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ 83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին: Այս մասին հայտնում է

Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա  Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս