16 Փետրվարի, 2022
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։  Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթուղթ։

kotayk

Լրահոս