21 Հոկտեմբերի, 2021

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդի հայտնի Փարաքարի «գաի պոստի»  հարևանութամբ բախվել են  31-ամյա Գևորգ Մխիթարյանի վարած BMW մակնիշի  և 26-ամյա Արթուր Պողոսյանի վարած  Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառին, այնուհետև ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե արգելապատնեշին և Nissan-ին:

kotayk

Լրահոս