9 Փետրվարի, 2022

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արսեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկունք  գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում: Այս մասին տեղեկանում ենք

Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։

Նա եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս