30 Հունիսի, 2022

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 29-ամյա Հենրիկ Սողոմոնյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.2 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի փրկարական վարչությունից, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արմեն Ավագյանի գլխավորությամբ։

 

kotayk

Լրահոս