10 Մարտի, 2024
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-590 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս