13 Փետրվարի, 2024
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով սթափությունը ստուգելու պահանջին։

Նա հրաժարվել է, ինչից հետո վարորդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձ աստիճան։

 

 

kotayk

Լրահոս