Ժամը 14:50-ի սահմաններում 36-ամյա Արգամ Դադայանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երգաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: