16 Հուլիսի, 2022

Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Գ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Բարսեղ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

kotayk

Լրահոս