8 Նոյեմբերի, 2023

Արևմուտքի աջակցությունը Կիևին միայն կբորբոքի հակամարտությունը։ Չկարողանալով մարտի դաշտում հաջողությունների հասնել՝ Կիևը գնալով ավելի է դիմում Մոսկվայի դեմ ահաբեկչական մեթոդների։ Նա փորձել է գրոհել Լենինգրադի, Կալինինի, Կուրսկի ատոմակայանները: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ։

Պատրուշևն ասել է, որ «արևմտյան գործողությունների ֆոնին աճում է միջուկային զենքի կիրառման ռիսկը»։

«Ռուսաստանը պարբերաբար տեղեկություններ է ստանում արևմտյան երկրների կողմից իրականացվող վտանգավոր կենսաբանական փորձերի մասին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում։ Արևմուտքի գործողությունները խաթարում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջազգային կազմակերպությունների աշխատանքը»,- ասել է Պատրուշևը։

kotayk

Լրահոս