2 Ապրիլի, 2018

 Նոր Արմավիր համայնքի ղեկավար՝ Արթուր Ավետիսյանը Mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։ Համայնքապետը տարիներ շարունակ աշխատել է Ախուրյան ջրառում՝  որպես ինժեներ, հետո զբաղվել է գյուղատնտեսությամբ: Որտեղ էլ որ եղել է, հայրենի գյուղի և համագյուղացիների հոգսերից ու խնդիրներից մեկուսացած չի եղել երբեք,և մշտապես ուժերի ներածին չափով փորձել է օժանդակել բոլորին: 

Համայնքը՝ միջին մեծության է, խնդիրներով , հոգսերով ու նաև ՝պահանջներ առաջ քաշող, բայց և աշխատանքը սիրող  և հարգող բնակչությամբ: Նոր Արմավիր գյուղ կատարած այցելության ժամանակ մենք պարզեցինք, որ նոր արմավիրցիները  հարգալից վերաբերմունք են տածում իրենց նորընտիր համայնքի ղեկավարի հանդեպ:

Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կային գյուղում ,որոնց ձեռնամուխ եք եղել:

-Գրեթե երեք տարի է ինչ ընտրվել եմ համայնքապետ, կարելի է ասել, որ իմ նախընտրական ծրագրերում խոստացել էի, որ  խմելու ջրի գումար չգանձել և դա իրականացավ: Իմ առաջին ձեռքբերումը կարող եմ համարել, որ կարողացա հասնել դրան: Միշտ ունեցել եմ տեխնիկաներ, որոնցով գյուղացիներին  կարողացել եմ օգտակար լինել: Ներկայումս գյուղապետարանը վերանորոգվում է, նախկինում այստեղ նստել անգամ չէինք կարողանում: Չեմ ցանկանում նախկին համայնքապետի աշխատանքների մասով խոսել , սակայն չեմ կարող չասել, որ կարող էր լավ աշխատել, սակայն ունենք հիմա այն ինչ ունենք:

-Ինչպիսի՞ խնդիրներ կան համայնքում դեռևս անլուծելի, որ կարող եք լուծել  մինչև խոշորացումը:

-Գյուղամիջյան ասֆալտապատման աշխատանքները շարունակական բնույթ են կրում,  ունենք նախագիծ-նախահաշիվ արված գլխավոր ճանապարհը  6կմ ասֆալտապատելու ծրագիր: Կուզենայի ղեկավարման ընթացքում նաև ակումբը վերանորոգել, դրսից շատ ամուր և գեղեցիկ կառույց է, մեր ժամանակներում այն անհրաժեշտություն է հատկապես երեխաների համար: Մշակույթի տան վերանորոգումը կխթանի համայնքում մշակութային կյանքի զարգացմանը:  Համայնքում չունենք բուժկետ, գրադարանի վիճակն էլ անմխիթար է, պիտի նաև նախաձեռնենք այս խնդիրներին շուտափույթ լուծում տանք:

Համայնքապետի պաշտոնը ի՞նչ է Ձեզ համար:

-Ես աշխատանքով ապահովված մարդ եմ, և ունեմ հնարավորություն իմ հողի մշակությամբ նորմալ, համեստ կյանք վարելու: Եթե որոշ մարդկանց համար գյուղապետի աթոռը պաշտոն է, ապա ինձ համար ընտրություններին մասնակցելը իմ ժողովրդին ծառայելու ու հարազատ համայնքս շենացնելու ցանկություն է: Ինձ համար կարևոր է իմ գյուղի ներկան ու ապագան, ինչպես նաև համայնքում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը: Առաջին հերթին անհրաժեշտ է ցանկություն, ծրագրերս շատ են, կամաց-կամաց հուսով եմ կիրականանան կապված մեր համայնքի հետ…Ես այս պահին ինձ ավելի պարտավորված եմ զգում, երբ խոսքը համայնքային կյանքի բարելավմանն ու նրա բնակչի բարեկեցությանն է առնչվում: Միայն թե բոլոր գյուղապետերի համար ինչ-որ տեղ մտովի դադար է լինում խոշորացման մասին լսելուց, տեսնենք թե ինչպես կընթանա:

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք վերաբերում խոշորացման ծրագրին և խոշորանալու դեմքում կառաջադրվե՞ք:

-Խոշորացման առաջին խնդիրը ժողովրդի համար անբարենպսատ պայմաններն են լինելու, ոչ լիարժեք պայմաններ՝ մի համայնքից մյուս համայնք տեղափոխվելու համար: Սիրելով աշխատանքս ես կմնամ որպես ներկայացուցիչ: Իմ կառավարման երեք տարիների ընթացքում ինձ բավականին ճանաչում են կատարածս աշխատանքներով: Տարբեր գյուղերում արդեն շրջանառվում են խոսակցությունները այն թեմայի մասին, որ մեր համայնքում բավականին մեծ աշխատանքներ են ծավալվում: Հարակից համայնքի ղեկավարների հետ հարաբերություններս շատ լավ է և ձևավորված է գործնական-ընկերական շփում: Իսկապես հաջորդող գյուղապետի համար բավականին դժվար կլինի այս բալանսը ապահովել, քանի որ ինձ նախորդած գյուղապետը  ոչինչ չէր անում, հիմա գյուղացին իսկապես զարմացած է մեր ակտիվ աշխատանքային գրաֆիկով: 

              Ես և իմ ընտանիքը գյուղատնտեսական աշխատանքներով այնքան ենք կլանված, որ ուրիշ գործ մեր աչքին չի երևում: Իմ տղան էլ ապրում է եվրոպայում, ընտանիքի հետ միասին, բայց առիթ բաց չի թողնում վերադառնալու և  հողագործությամբ զբաղվելու համար: Բայց չեմ կարող նաև չնշել, որ սիրում եմ պաշտոնը, 1993-ից հայրս աշխատել է գյուղսովետի խորհրդի նախագահ, կարծես պաշտոնավարելը ինչ-որ տեղ հորիցս եմ ժառանգել:

 Ի՞նչպիսի փոխհարաբերություններ ունեք  Արմավիրի մարզպետի հետ:

-Լավ, ջերմ, ինչպես նաև՝ աշխատանքային:  Ի շնորհիվ մարզպետի, մենք համայնքում այս պահին մանկապարտեզի երրորդ խմբի համար նախատեսված կահավորումներով ենք զբաղված, շուտով նաև դրա բացումը կանենք : Մարզպետը իր գործողություններով օրինակելի է, նույն է պահանջում  մեզանից՝ լինել ժողովրդի կողքին,  համայնքի ղեկավարների կողքին կանգնած է, խրախուսում է նրանց ամեն նախաձեռնությունում: Ամենակարևորը, աշխատեցնող ղեկավար է մեր մարզպետը, ընդառաջող, գնահատող ու հասնող:

Ո՞րն է համայնքի հրատապ խնդիրը:

-Առաջնային խնդիրները հանդիսանում են ոռոգման և խմելու ջուրը, 50-60 տարվա խողովակաշարեր էին, նոր ջրագծեր եմ անցկացրել  գյուղում: Մեզ մոտ ոռոգման հարցնել է խնդիր, սպասարկում է Վղարշապատ ՋՕԸ-ն, մենք այդ հարցից իրոք անհանգստանում ենք: Եվ մշտապես հանդիպում եմ գյուղացիների դժգոհության: Գյուղի դպրոցն ունի վերանորոգման կարիք, չկա այնպիսի դժվարություն, որ անհաղթահարելի լինի:

Կցանկանայի, որ երբեք չկորցնեին լավատեսությունը և հավատային, որ այս պետությունը հզոր է առաջին հերթին իրենցով`այս հողի վրա քրտինք թափող ու բարիք արարող մարդկանցով:  Մաղթում եմ իմ ընկեր-գյուղացիներին քաջ առողջություն, համբերություն և ամենակարևորը առատ բերք ու բարիք, գյուղացու հողը միշտ մշակելի վիճակում է, սակայն միշտ չէ որ գոհացնող է արդյունքը, այնուամենայնիվ լավատեսությունը ելք է յուրաքանչյուր պարագայում…
Mnews.am
kotayk

Լրահոս