11 Դեկտեմբերի, 2021

Դատարանը մասնակի բավարարեց դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Այս մասին « Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանասյանի պաշտպան Ալեքսան Թումասյանը:

Նշենք, որ Արտյոմ Մանասյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով(Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանն ավելի վաղ էր բավարարել կալանավորելու միջնորդությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած զինծառայողները, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի կողմից, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

kotayk

Լրահոս