9 Մայիսի, 2024
Մայիսի 9-ին՝ ժամը 14:00 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության շենքի դիմաց կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։

«Երբ Սրբազանը որոշում կայացրեց շարժվել դեպի Երևան, նույն օրը ես որոշեցի նստացույցի վայրում սպասել, շուրջս համախմբել հաշտ չգտնվող մարդկանց և դիմավորել Սրբազանի առաջնորդած շարժումը», -ասված է Իշխան Գևորգյանի հայտարարության մեջ։

Դիմում ենք մեր հայրենակիցներին, այսօր՝ ժամը 14:00-ից,  հավաքվել կառավարության շենքի մոտ և 16:00 դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։

Հիշեցնենք, որ երբ Սրբազանը սկսեց իր պայքարը Կիրանցում, գրեթե միևնույն ժամանակ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը սկսեց իր պայքաը կառավարության շենքի մոտ գիտակցելով, որ Կիրանցում տեղի ունեցող դեպքերի հրամանները կառավարության ներկայացուցիչներից է գնում։

kotayk

Լրահոս