9 Մայիսի, 2024

Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում։ Հանգիստը դանդաղկոտությունը չէ։ Հանգիստը հաշվարկված քայլերն են, յուրաքանչյուր քայլ պիտի անել իր ժամանակին։ Չորեքշաբթիից հետո հինգշաբթի է գալիս, այնուհետև ուրբաթ, շաբաթ և կիրակի։ Շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, երբ կգա Երևան, շարժման նպատակները կամբողջացնի, այդ ժամանակ մենք մեր քաղաքական գնահատականները կտանք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ի վերջո միանալու է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, թե միայն աջակցությամբ են սահմանափակվելու։

«Մեր քաղաքական գնահատականը հստակ է, որ այո, սա ճշմարտության պայքար է, սա հայի պայքարն է ու սրա տրամաբանական ավարտը պիտի լինի այս հակապետական խմբակի հեռացումը, բնականաբար սահմանադրական եղանակով»,- ասաց նա։

kotayk

Լրահոս