Ոստիկանությունից հայտնում են, որ համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 46, 49 և 55 տարեկան երեք տղամարդ՝ երեքն էլ Սևանի բնակիչներ։
Նրանք կասկածվում էին թմրամիջոց Հայաստան ներմուծելու, ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։ 46 և 49 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեմետ դեղահաբեր, մարիխուանա, կաթուցիչ, դանակ և այլն։ 55-ամյա տղամարդու մոտ ծանրոց կար, որի մեջ դեղահաբերի համար նախատեսված պլաստմասսե տարա էր, իսկ տարայում՝ 101 դեղապարկուճներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ բուպրենորֆին թմրամիջոց պարունակող, «B8» գրառմամբ սուբուտեքսի հաբեր էին, ինչպես և 64 գրամից ավելի սպիտակ փոշենման զանգված:
Նույն օրը Սևանի բաժնում հարուցվեց քրեական գործ, բերման ենթարկվածներից 46 և 55 տարեկան տղամարդիկ ձերբակալվեցին:
Նշանակվել են փորձաքննությունն