29 Մարտի, 2022

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։

Նախնական տվյալներով՝ բուժումը կտևի մոտ 10 օր։

Դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը։

kotayk

Լրահոս