21 Մարտի, 2022

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ՔԿ֊ից հաստատեցին տեղեկությունը ՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 189֊րդ հոդվածի 3֊րդ մասի կասկածանքով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նաև 2019թ֊ին։

Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

 

kotayk

Լրահոս