24 Մարտի, 2022

Գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Թովմասյանը դատարան էր դիմել՝ Փաշինյանին պարտավորեցնելու համար վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։

Գործը մակագրվել էր դատավոր Գայանե Խաչատրյանին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․

«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.

«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

kotayk

Լրահոս