Ծննդյան օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված աջակցության, Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ օգնության համար»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է․
«Եղբայրական Ադրբեջանը, իր հմուտ և հաստատակամ ղեկավարության շնորհիվ, ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և ամրապնդվող թյուրքական աշխարհում»։ Լուկաշենկոն Ալիևին մաղթել է նորանոր ձեռքբերումներ բազմակողմ և պատասխանատու գործունեության մեջ։