Կանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին և աշխատակիցներին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում: