Հարցին, թե եթե ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի սյունեցու արձագանքը, Կապան համայնքի ղեկավարը պատասխանեց․
«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները հրապարակային զրույցներում հերքում են « Զանգեզուրի միջանցքի» մասին բանակցությունները։