Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասել է 4-ի:
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, ամենայն հավանականությամբ վիրահատության ենթարկված հայրն ու դուստրը ևս մահացել են։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են, իսկ հայրն ու դուստրը վիրահատվում են։
Թուրքիայում այս պահին գրանցվել է հայազգի 2 զոհի անուն։
Նրանք ամուսիններ են։
10