ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստին:
«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի: Բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ:
Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը»,- ասել է Փաշինյանը:
7