Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով գտնվում են Ստամբուլում։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևն ու կինը Ստամբուլ են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Հաղորդվում է, որ նրանց օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ու մի շարք այլ պաշտոնյաներ։