«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։
Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Նիստին ներկա են եղել գնահատող հանձնաժողովի անդամները և առաջարկ ներկայացրած կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչները։
Գնահատող հանձնաժողովի անդամներն առաջիկայում կուսումնասիրեն ֆինանսական առաջարկները, ինչի արդյունքում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների: