Հունվարի 3-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ-ի մահվան հանգամանքները քննվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով:
Երեխային Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել տատիկը արդեն մահացած վիճակում գրում է Aravot.am-ը։
Մասիս բ/կ բուժական գծով փոխտնօրեն Արթուր Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը դեռ հայտնի չէ, նշանակվել է փորձաքննություն: Ըստ նրա, նորածնի հարազատները պատմել են, որ երեխան ամբողջ գիշեր վատ է եղել, անհանգիստ, բայց միայն առավոտյան են որոշել տեղափոխել հիվանդանոց. «Մեզ մոտ գրանցվել է նորածնի կենսաբանական մահ»:
Մարմարաշենի ղեկավար Տիգրան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով մահացած նորածինը վերջին շրջանում տարածված վիրուսով է վարակվել ու շատ փոքր լինելու պատճառով չի հաղթահարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։