27 Փետրվարի, 2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար, իսկ Արթուր Արմենի Վարդանյանը ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի
կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2013-2015թթ. — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2016թ.-ից — Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար քաղաքացիական մասնագիտացմամբ

2008-2014թթ. — Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական քրեական մասնագիտացմամբ

2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության գլխավոր մասնագետ

IV-XII.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ

X-X.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ գործուղված ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական մեդալներով, հուշանվերով և շնորհակալագրով:

Այլ տվյալներ

2018թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, արդարադատության ակադեմիա, «Հյուսիսային» համալսարան):

Ավելի քան 10 գիտական հոդվածների, մենագրության, ուղեցույցների հեղինակ ու համահեղինակ է:

Մասնակցել է ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, համաժողովների ստանալով հավաստագրեր:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանի
կենսագրությունը

Ծնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին ասպիրանտուրան, 2018 թվականին ՀՀ փաստաբանների դպրոցը ստանալով փաստաբանի արտոնագիր:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2018-2021 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ, դասախոս

2017-2018թթ. — «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան

2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական

II-X.2019թ. — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի պետի տեղակալ

2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ

III-XII.2020թ. — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ

III-VII.2020թ. — ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ:

Լրահոս