ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Այս մասին հայտնում է Reuters-ը Սպիտակ տանը հղում անելով։
«Համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ որպես Նախագահի տրված լիազորությունների ես սույնով պետքարտուղարին եմ լիազորում տնօրինել մինչև մեկ միլիարդ դոլարի միջոցները, որոնք հատկացվել են պաշտպանության նախարարությանը, որպեսզի աջակցություն տրվի Ուկրաինային»,- փաստաթղթում մեջբերվում է ամերիկյան պետության ղեկավարի խոսքերը։
7