Ըստ մեր տեղեկությունների, պաշտոնանկությունները պայմանավորված են անցած ուրբաթ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով։
MediaHub-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երեւանի կենտրոնում առերեւույթ խուլիգանական վարք դրսեւորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։