30 Հունիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը եւ այլք:

Նկատենք, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Սերժ Սարգսյանը այսօրվանից կարող է ստանալ ՀՀ աշխատանքային կենսաթոշակ, քանի որ մեր հանրապետությունում 63 տարեկանը համարվում է կենսաթոշակի անցնելու միասնական տարիք: Իհարկե, եթե նա դիմի՝ կենսաթոշակ ստանալու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս