Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը երկու դուստրերի ու անվտանգության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից:
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանի ընտանիքի անդամները գաղտնի այցով մեկնել են Մոսկվա՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետի ընտանիքը Մոսկվա է ժամանել բնակարան փնտրելու նպատակով։