1 Փետրվարի, 2021

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Ամերիկայում դիմավորել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի քույրը՝ Արաքս Սիմիդյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Դա նույն Հակոբ Սիմիդյանն է, ում տանը թաքնվում էր Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ, երբ գտնվում էր հետախուզման մեջ: Միգուցե Աննա Հակոբյանը փախուստի է դիմել, ինչի վրա ուշադրություն մի սեւեռեք: Մենք պետք է հասկանանք, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրն այս իշխանությունից օր առաջ ձերբազատվելն է, օտարեկրյա գործկալական ցանցը բացահայտելը, պատերազմում պարտության համար բոլոր մեղավորներին բացահայտելը: Ես կարծում եմ, որ մեր հանրապետությունը վաճառվել է եւ կարծում եմ՝ մոտ ժամանակներս թե Նիկոլ Փաշինյանը, թե իր կինը, թե շատ այլ մարդիկ, այդ թվում ԱԺ որոշ պատգամավորներ, կկանգնեն դատարանի առջեւ եւ իրար հերթ չտալով իրար վրա ցուցմունք են տալոը»,-ասաց նա:

kotayk

Լրահոս