29 Հունիսի, 2021

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ բժշկական միջամտության է ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել», – ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի, ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի», – նշեց Չարչյանի փաստաբանը։

 

kotayk

Լրահոս