29 Հունիսի, 2021

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում այսօր՝ հունիսի 29-ին, միանգամից երկու դատական նիստ է մեկնարկել՝ հայ ռազմագերիների գործով։

Մի դատական նիստով անցնում են 14 հայ ռազմագերի՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը:

Մյուս գործով՝ անցնում է 13 հայ ռազմագերի՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը:

 

kotayk

Լրահոս