10 Փետրվարի, 2021
2006 թ․ փետրվարի 10-ին Փարիզի Ռամբույե արվարձանում տեղի էր ունենում հերթական հանդիպումը՝ Արցախյան կարգավորման շուրջ։ 4 ժամ տևած բանակցային մարաթոնից հետո ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Ալիևը բավականին ճնշված տեսք ուներ։ Հայաստանի առաջնորդի վստահ կեցվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր գալիս միջնորդ-տերությունների համար ընկալելի, կառուցողական և ուժեղ դիրքերից։ Բանակցություններում հերթական անգամ ամրապնդելով այս կարգավիճակը՝ Քոչարյանը նաև ձևավորում էր արտաքին-քաղաքական, ռազմաքաղաքական, պաշտպանական և սոցիալ-տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնված ու Հայաստանի համար նպաստավոր դիրքերը։

Երբ դիվանագիտությունը հաղթում է, պատերազմ չի սկսվում:

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս