3 Օգոստոսի, 2021
Մենք պետք է ստեղծենք քննիչ հանձնաժողով և այն ղեկավարի ոչ թե իշխող ուժը, այլ ընդդիմությունը և պարզենք, թե ինչու պատերազմ եղավ, ինչու հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցվեց, քանի այդ ինչուների պատասխանը չստանանք, չենք կարող առաջ գնալ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Որքան էլ փորձեք ապրել այնպես, որ 44 օրյա պատերազմը չի եղել, չի ստացվելու, հունիսի 20-ի ընտրությունները նրա համար էին, որ երկրում իրավիճակ փոխեին, բայց դա չեղավ, մենք գնացինք բոլոր կանոնների դեմ: Պարտված ուժը չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, դա նոնսենս է»,-ասաց նա:

Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում:

 

kotayk

Լրահոս