27 Հուլիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ոստիկանությանը հրահանգել է մարզի բոլոր գյուղերում բացահայտել այն բոլոր գործերը, որոնք առնչվում են կոռուպցիայի հետ: Թիրախում, ըստ մեր հավաստի աղբյուրի, ավշարցի Գրիգորյան եղբայրներն են, սակայն մարզպետը իր պայքարը եղբայրների դեմ սկսել է նրանց մերձավորներից: Մարզի Սուրենավան գյուղում արդեն սկսվել է գործընթացը, ինչը անասելի զայրացրել է սուրենավանցիներին, եւ ամբողջ գյուղը միաձայն սկսել է դժգոհել մարզպետից:

Ինչպես մեզ տեղեկացրին, Գարիկ Սարգսյանը ոստիկանապետին պատվիրել է չընկրկել, քանի որ վերեւից հրահանգ է իջեցվել, և ինքը ընտրությունների ժամանակ ձայներ պետք է ապահովի կուսակցության համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

kotayk

Լրահոս