10 Մայիսի, 2024

Sportico սպորտային կայքը հրապարակել է այս պահին ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Թիմի արժեքը գնահատվում է (6,2 մլրդ դոլար): Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է (6 մլրդ դոլար): Երրորդ տեղը զբաղեցրել է կատալոնական Բարսելոնան (5,2 մլրդ դոլար):

Լավագույն եռյակին անմիջապես հաջորդում են անգլիական «Լիվերպուլը» (5,1 միլիարդ դոլար): Լավագույն հնգյակը եզրափակել է Մյունխենի «Բավարիան» (4,8 մլրդ դոլար):

Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 35 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը (54 միավոր):

kotayk

Լրահոս