«Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին:
Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաև Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ: Թե ինչո՞ւ է հենց նա վճարելու Ղազարյանի գրավը, ի՞նչ կապ կա նրանց միջև, դժվար է միանշանակ ասել. այս թեմայով ընդամենը կարելի է եզրակացություններ անել: «Ժողովուրդ» օրաթերթը լուրերը փորձեց ճշտել նաև Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանից, սակայն ապարդյուն. նա չէր պատասխանում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին»: