16 Հոկտեմբերի, 2018
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 3.5%։ Փաստորեն, որոշակի դանդաղումից հետո հուլիսից սկիզբ առած միտումը շարունակվում է՝ գնաճն արագանում է։ 
Գնաճին ամենաշատը նպաստել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախումբը, որն ամենամեծ կշիռն ունի սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ։ Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 0.3%, սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.6%, բրինձը հունվար-սեպտեմբերին՝ 0.3%, հացը՝ 1.8%, միսը՝ 6.3%, տավարի եւ հորթի միսը՝ 10.3%, խոզի թարմ եւ սառեցված միսը՝ 1.5%, գառան, ոչխարի եւ այծի միսը՝ 10.1%, թռչնամիսը՝ 0.7%, շաքարի գինը բարձրացել է՝ 16.2%  Բավական կտրուկ գնանկումից հետո որոշակիորեն բարձրացել են նաև բանանի գները:
Անգամ պարզ հայացքը թանկացած ապրանքներին` հուշում է, թե «որտեղ է թաղված շան գլուխը»:  ՀՀԿ գործարար թևի ամենավառ ներկայացուցիչները՝ Միհրան Պողոսյանը և Սամվել Ալեքսանյանը, ըստ էության, որոշել են «վերջին վատությունը» անել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ԱԺ-ից ընդմիշտ հեռանալուց առաջ: Հասկանալի է, որ այս թանկացումները զուտ վիճակագրության տեսանկյունից չեն կարող սարսափելի համարվել, սակայն շարքային քաղաքացու համար, որի ոչ աշխատավարձն է բարձրացվել, ոչ էլ կենսաթոշակը՝ անգամ 10 դրամի թանկացումը լրացուցիչ սոցիալական բեռ է: ՀՀԿ գործարար թևի նման «չարաճճիությունները» նաև վկայում են այն մասին, որ եթե ոչ մենաշնորհը, ապա առնվազն գերակշռող դիրքը այս ոլորտներում դեռևս չի վերացել…
Lurer.com

kotayk

Լրահոս