«Հրապարակ» թերթը գրում է.
«Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի գո՞րծը։ «Այդ առնչությամբ ևս նա անհանգստություն չունի, գտնում է, որ ընտրություններից հետո այն ևս կմարի»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չստորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում և՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում