Սասուն Սարուբեկի Պետրոսյան
«Կյանքից 25կմ պակաս. դեկտեմբերի 27»
Պատերազմը Սասունի՝ Քաջարանի լեռնասեր, արկածախնդիր արծվի համար տևեց ուղիղ 90 օր։
Ծնվել է 2001 թվականի հունիսի 6-ին Քաջարան քաղաքում։
Սովորել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց։Ուսումը շարունակել է Սյունիքի պետական տարածաշրջանային քոլեջում:
2020 թվականին ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի «Տրանսպորտ » բաժինը։
2020 թվականի հուլիսի 2 ին զորակոչվել է բանակ ՝ծառայության անցնելով Ջաբրայիլի զորամասում։
Պատերազմը սկսելուց հետո տեղափոխվել է Հադրութ ՝ընկնելով շրջափակման մեջ , դուրս են եկել և գնացել հարակից Վանք գյուղ։
Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 14ին։
Բոլորս զգում էիք՝ առյուծասիրտ, նպատակասլաց, ծիծաղկոտ աչքերով և սրտացավ տղան կհայտնվի. իր կյանքում շատ դժվարություններ էր տեսել, սա էլ կհաղթահարեր։
Պատերազմը ավարտվելուց հետո մաքառել են թուրքին անցած տարածքների գյուղերում։
Զոհվել է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27ին՝ պատերազմի ավարտից ավելին քան 50 օր անց՝ գոյապայքար մղելով թվաքանակով շատ թուրքերի դեմ, կռվի ընթացքում Հադրութի Հակակու գյուղում 5 զինակից ընկերների հետ միասին։
Սասունն իր զինակիցների հետ դիմադրել է, ոչնչացրել է 1 թշնամու, վիրավորել՝ շատերին։
Չի՛ հանձնվել իր 5 զինակիցների հետ մինչև վերջին շունչը։Տղաների վրա նետվել է նռնակ։
Հերոսը գերադասել է արժանապատիվ քաջորդու մահը անիրավ աշխարհում ապրելուց։
Երկրում տեղեկատվական պայքարը, քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները տեղիք տվեցին թշնամու վրեժխնդրությանը։
Թշնամին տղաների վրա նետել է նռնակ իր տարածքում, ինչը փաստում է տղաների անպարտելիությունը՝ չնայած 80 օր անողոք փորձությունների։
Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են։
ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՍ…
Կարին Տոնոյան