«Մանվել Գրիգորյանը վաղուց «Նաիրի» ԲԿ-ում չէ, տուն է գնացել, հրաժարական է գրել, որ չի ցանկանում օգտվել բժշկական ծառայություններից, սակայն մենք իրեն և հարազատներին զգուշացրել ենք սպասվող բարդությունների մասին, և մինչև հիմա լուր չունենք նրանից, չեմ կարող ասել՝ այս պահին ինչպես է», – այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեԼ Է «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։
Տնօրենը հայտնեԼ Է , որ օրենքով, եթե հիվանդը հրաժարվում է, իրենք իրավունք չունեն նրան ստիպողաբար պահել հիվանդանոցում։ Մանվել Գրիգորյանը յուրաքանչյուր բարդություն կարող է ունենալ շաքարային դիաբետ ունենալու պատճառով։
Նշենք, որ փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Նաիրի ԲԿ-ից գնացել էր տուն, սակայն 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է և կրկին վերադարձել էր ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: