15 Ապրիլի, 2021

ՀՀ վարչապետի պաշտոնն ու հետևաբար նաև աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այնքան է անհանգստացած իր անվտանգության հարցով, որ հավանաբար որոշել է ուժեղացնել այն։

Թեև նա ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում է, թե ժողովրդի ընտրյալն է ու այսօր էլ դեռ այդ ժողովուրդն իր կողքին է, սակայն ջանք չի խնայում ամեն գնով պաշտպանվել այդ նույն ժողովրդից։

Որքան էլ անիրական թվա, բայց Փաշինյանն ամենևին էլ կտրված չէ իրականությունից ու քաջ գիտակցում է, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրած իր կապիտուլիացիայի փաստաթղթով պատնեշ դրեց իր ու իր երկրի ժողովրդի միջև (եթե իհարկե նա երկիրն իրենն է համարում)։

Դրանից բացի, նրա քայլերն ու հայտարարությունները, որոնք անարգում են զոհերի հիշատակը, սեպ են խրում հասարակության ու երկրի ղեկվարի պաշտոնում հայտնված անձի միջև։ Այդ պաշտոնը նրա համար դառնում է երերուն ու գնում է ձեռքից։

Սա է պատճառը, որ նրա վերջին հույսը մնացել են ուժայինները, որոնց վրա փորձում է հենվել։ Սակայն, ինչպես հայտնի է, ոստիկանության, քննչական կոմիտեի ու ԱԱԾ շատ աշխատակիցներ, չցանկանալով ծառայել կապիտուլյանտ ղեկավարի իշխանությանը, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Բնական է, որ աշխատակիցների կարիք պետք է զգացվեր, հատկապես որ մեր տեղեկություններով, ոստիկանությունում մեծ են դժգոհություններն, ու չի բացառվում, որ նոր մարդիկ համալրեն աշխատանքից ազատվողների շարքը։

Գուցե այդ է պատճառը, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե պահանջվում են աշխատակիցներ։ List.am-ում զետեղված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հրավիրում ենք աշխատանքի ՀՀ Ոստիկանության Զորքերում (պայմանագրային հիմունքներով ծառայության) 20-40 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած տղաների։ Աշխատավարձը 135000 դրամ 15օրյա գրաֆիկ։ Մանրամասների համար զանգահարել 09:00 ից մինչև 18:00 –ն»:

Իսկ որ նաև գլխավոր է՝ այս հայտարարության մեջ տեղադրված դիմումի նմուշում նշված է՝ փորձը պարտադիր չէ․․․

Մեկնաբանությունը թողնում ենք ձեզ․․․

 

kotayk

Լրահոս