Մենք կապվեցինք Հարություն Ծատուրյանի հետ՝ հասկանալու, թե կա՞, արդյոք, քաղաքական ենթատեքստ այս ամենի մեջ։ Վերջինս, սակայն, ասաց, որ չի կարող որևէ բան մեկնաբանել, միայն հաստատեց, որ այդ օրը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո ժամանել է ոստիկանությունը։
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ նման դեպք է տեղի ունեցել Չարենցավանում։
Փետրվարի 5-ին, ժամը 22։05-ին Չարենցավանի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ, ծնված մի տղամարդ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանության լրատվականից։
Հիշեցնենք, որ Հարություն Ծատուրյանը նույն ինքը ԱԱԾ-ի տարածած հայտնի հաղորդագրության «հերոս» ՀԾ-ն է, որին գաղտնալսել էին «Արարատ Միրզոյանի ծեծի գործով», ապա ձերբակալել ու դատարանի որոշմամբ ազատ էին արձակել։