24 Փետրվարի, 2021

Մինչև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից պաշտոնանկությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմում ղեկավարի պաշտոնը ստանձնելը Արսեն Թորոսյանը կնոջ՝ ՄԻԲՍ ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ հասցրել է կնքել ևս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն. 680 հազար դրամ: Այս մասին գրում է Irakanum.am-ը։

Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին: ՄԻԲՍ-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու:

Հիշեցնենք՝ ՄԻԲՍ ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը:

Նախորդ տարի հերթական գնումների մասին աղմուկից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի նկատմամբ։ 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել ՄԻԲՍ ընկերության հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս