15 Նոյեմբերի, 2018

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից։ Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Բացի այս դատական գործից, Քոչարյանն ակտիվացել է նաև հանրային դաշտում. նրա հարցազրույցները, տրված հիմնականում ռուսական լրատվամիջոցներին՝ հաջորդում են մեկը մյուսին: Թվում է, թե հրաժարվելով գալիք արտահերթ ընտրություններին մասնակցելուց, Քոչարյանը նաև ինքն իրեն դուրս է դնում հանրային օրակարգից: Գուցե և դուրս դներ, եթե չլիներ նրան արհեստականորեն այդ օրակարգ վերադարձնողների գործոնը: Այս պարագայում Քոչարյանի ակտիվությունը ինքնապաշտպանական մինիմումն է, որին կարող է ձեռնամուխ լինել Երկրորդ նախագահը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Քոչարյանի ակտիվությունը նախընտրական չէ դասական առումով և ավելի շատ թիրախավորում է ոչ թե վարչապետին և նրա թիմը, այլ տողատակով ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ:

Բանն այն է, որ Սարգսյանը կանխամտածված կերպով իրեն դուրս է դրել ընթացիկ քաղաքական գործընթացներից, նրան հաջողվում է անգամ զերծ մնալ դատական քաշքուկներից՝ մի բան, ինչից չի կարող խուսափել Քոչարյանը, ըստ այդմ՝ Սարգսյանը զրկում է քաղաքական հակառակորդներին իրեն թիրախավորելու հնարավորությունից»: 
Մանրամասները` այստեղ:
kotayk

Լրահոս