5 Նոյեմբերի, 2019

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին ներկա են Սեյրան Օհանյանը,  Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Քոչարյանի աջակիցները վերջինիս մուտքը նիստերի դահլիճ ընդունեցին ծափողջույններով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով, իսկ նրա ընդդիմադիր թևի ներկայացուցիչները վանկարկում էին «մարդասպան»։

Քոչարյանի փաստաբանները հերթական անգամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։

kotayk

Լրահոս