Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 20-25 տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց։
Տղային ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։