8 Հոկտեմբերի, 2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հրամանագրում ասված է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.
Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Նշենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում որպես պետի տեղակալ, ապա պետ, իսկ մինչ այս նա զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը:

Լրահոս